Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Լիլ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեն»-ին: Տանտերերը 2:0 հաշվով հաղթանակ են տարել:
Առաջին խաղակեսում` հանդիպման 24-րդ րոպեին, «Ռեն»-ի պաշտպան Կրիս Մավինգան գրավեց սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում Ջիմի Պայետը հեղինակեց հանդիպման երկրորդ գոլը:
«Լիլ»-ը վաստակել է 37 միավոր և զբաղեցրել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Իսկ «Ռեն»-ն իր ակտիվում 40 միավոր է գրանցել և զբաղեցնում է 5-րդ տեղը:








































