Կրակել են Իսպանական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի մեծ եղբոր` Մատիաս Մեսսիի, տան վրա: Կրակահերթի ժամանակ տանն են գտնվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի եղբայրն ու մայրը: Բարեբախտաբար նրանցից ոչ ոք չի տուժել:
Դեպքը պատահել է Ռոսարիո քաղաքում: AP-ի հաղորդմամաբ` կրակահերթը բացվել է տան մոտով անցնող մոտոցիկլետելից: Մեսսիի տնից գտել են 6 փամփուշտ: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: