Thursday, 25 06 2026
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

Մեր միակ խնդիրը լինելու է հաղթելը. Ռուբեն Նազարեթյան. Սպորտ

Տանելով մեկ հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի ֆուտզալի 2014 թ. առաջնության D խմբի ընտրական մրցաշարում խաղալով Հունաստանի, Բուլղարիայի եւ Ուելսի ազգային հավաքականների դեմ, զբաղեցրեց երկրորդ տեղը խմբում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի զրույցը մրցաշարային հաջողության, Հայաստանում ֆուտզալի ընդհանուր մակարդակի, ֆուտզալի զարգացման ծրագրերի մասին է:

-Պարոն Նազարեթյան, նախ մի փոքր խոսենք վերջին տարիներին Հայաստանում ֆուտզալի ընդհանուր վիճակի մասին:

Վերջին տարիներին մեր առաջնությանը մասնակցում են 5 թիմեր, ինչը, բնականաբար, շատ քիչ է եւ լավ չի անդրադառնում ֆուտզալի ընդհանուր մակարդակի վրա, քանի որ դժվարանում է ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ ընտրելու գործընթացը: Այնուամենայնիվ, անկախ դրանից, կարող եմ ասել որ ֆուտզալի ազգային հավաքականից ընդհանուր առմամբ գոհ եմ: Վերջին 2 տարիներին պաշտոնական խաղերում պարտվել ենք միայն Հունաստանի հավաքականին: Արդեն համալրել ենք աշխարհի 50 լավագույն հավաքականների շարքերը, ինչը նշանակում է, որ հաջորդ վիճակահանության ժամանակ մենք կլինենք երկրորդ զամբյուղում: Դա հնարավորություն կտա մեզ հանդիպել համեմատաբար թույլ հավաքականների հետ եւ ավելի լավ հնարավորություններ պահպանել խմբից դուրս գալու համար:

-Հայաստանի առաջնությունում ունե՞նք բավարար քանակությամբ պրոֆեսիոնալ ֆուտզալիստներ, որոնք կարող են համալրել հավաքականի շարքերը:

Եթե ուշադիր լինեք, այսօր հավաքականում ունենք ընդամենը մեկ ֆուտբոլիստ, որը ֆուտզալ է տեղափոխվել մեծ ֆուտբոլից. խոսքն Արման Սահակյանի մասին է, որի խաղային որակները բավարարում են ազգային հավաքականում հանդես գալու համար: Մնացածները հենց բուն ֆուտզալիստներ են: Անցյալ տարի հավաքական էինք հրավիրել 6 նոր ֆուտբոլիստներ, այս տարի հրավիրվեցին ես երեքը: Կարելի է ասել, որ երկու տարվա մեջ երիտասարդացրեցինք թիմի կազմը, ընդ որում, դա բացասական ազդեցություն չթողեց թիմի արդյունքների վրա: Այսուհետ նույնպես փորձելու ենք վստահել երիտասարդներին: Հետագայում լավ հավաքական ունենալու միակ տարբերակը սա է: Ես արդեն ներկայացրել եմ մեր ծրագիրը, որը հաստավել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Ըստ այդ ծրագրի՝ նախատեսում ենք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում բացել ֆուտզալի խմբեր, որոնք հետագայում ֆուտբոլիստներ կպատրաստեն տարբեր տարիքային հավաքականների համար:

-Բացի Արմեն Դանիելյանից եւ Էռնեստ Ակոպովից ունե՞նք արտերկրում խաղացող ֆուտբոլիստներ, որոնք կարող են հրավիրվել Հայաստանի հավաքական:

-Ունենք տաղանդավոր խաղացողներ Բելգիայում, Հոլանդիայում, 2-3 ֆուտբոլիստ ունենք նաև Բրազիլիայում, որոնք կարող են օգուտ տալ հավաքականին, բայց, այնուհանդերձ, մենք պետք է շեշտը դնենք առավելապես Հայաստանում խաղացող ֆուտբոլիստների վրա եւ փորձենք ավելի լավ արդյունքի հասնել տեղական կադրերով:

֊Ի՞նչ ծրագրեր կան ապագայում

Թերևս, ամենակարևորը փետրվարի 24-27-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք Պրո կարգի արտոնագրի քննություններն են, որոնց մասնակցելու եմ նաեւ ես: Դրանք հաջողությամբ հանձնելու դեպքում մենք հնարավորություն կունենանք Հայաստանում անցկացնել Բ կարգի արտոնագրի քննություններ: Միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զարգացնել ֆուտզալը Հայաստանում, քանի որ առայժմ ունենք մասնագիտական խնդիրներ, մարզիչների կատարելագործման գիտելիքային խնդիրներ: Հաջորդ մրցաշրջանից նախատեսում ենք պարտադիր դարձնել Հայաստանի առաջնության մարզիչների մոտ Բ արտոնագրի առկայությունը:
Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա մայիսին նախատեսել ենք ընկերական հանդիպումներ: Ընդ որում, հնարավորության դեպքում ցանկանում ենք հանդիպել ուժեղ հավաքականների՝ Բելառուսի կամ Ուկրաինայի հավաքականների հետ: Նախատեսում ենք նաեւ մինչև հոկտեմբեր ամիսը, այսինքն աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը, անցկացնել 2-3 օրանոց հավաքներ:

-Ի՞նչ կոնկրետ խնդիրներ են դրված ֆուտզալի ազգային հավաքականի առջև:

Եթե դուք տեսնեիք մեր ֆուտբոլիստների հոգեվիճակը Հունաստանի հավաքականին պարտվելուց հետո, կհասկանայիք, որ անկախ մրցակցից մեր միակ խնդիրը միմիայն հաղթելն է: Եթե նախկինում մենք ձգտում էինք հնարավորինս արժանապատիվ հանդես գալ, ապա հիմա պետք է ձգտենք մշտապես լուծել մեր առջև դրված խնդիրները եւ դուրս գալ ընտրական խմբից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում