Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հասցեագրել Լևերկուզենի «Բայեր»-ին: Թիմերը հանդիպում են անցկացրել Գերմանաիայի գավաթի խաղարկության շրջանակներում: Արտագնա խաղում «Բավարիա»-ն հաղթել է` ավելի արդյունավետ իրացնելով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը:
«Հիանալի խաղ էր: «Բայեր»-ն աշխարահի ամենաարագավազ թիմերից մեկն է: Սակայն մենք հիանալի էինք վերահսկում հակագրոհների ընթացքը: «Բավարիա»-ն լավ էր խաղում և գոլային պահեր էր ստեղծում:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն իրացնելու ժամանակ երկու թիմերն էլ գերազանց դրսևորեցին իրենց»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:






































