Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Վալենսիա»-ի դեմ խաղի ժամանակ իր թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ստացած կարմիր քարտի մասին:
«Մենք լավ էինք խաղում, այնպես որ պետք է ուրախ լինենք: Խաղավարտը լավ չդասավորվեց մեզ համար, բայց «Վալենսիա»-ն շատ լավ թիմ է:
Իբրահիմովիչի կարմի՞րը: Նա արժանի չէր դրան: Այնտեղ այնքան վտանգավոր ոչինչ չկար, ինչը կարմիր քարտի արժանի լիներ: Դա սովորական դրվագ էր, որում ես ոչ մի արտառոց բան չտեսա», – իտալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:







































