Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Խետաֆե»-ին: Հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով՝ դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով:
Այսպիսով՝ Տիտո Վիլանովայի սաները վաստակած 62 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Խետաֆե»-ն իր ակտիվում ունի 29 միավոր:
«Բարսելոնա» – «Խետաֆե»՝ 6:1
1:0 Սանչես (6’), 2:0 Մեսսի (13’), 3:0 Վիլյա (58’), 4:0 Տելյո (79’), 4:1 Ալվարո (83’), 5:1 Ինյեստա (90’), 6:1 Պիկե (90+2’)
Barcelona 6-1 Getafe by goalsarena2012





































