Գերմանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Խոլգեր Բադշտուբերը երկարաձգել է իր ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
Նոր պայմանագրի համաձայն` ֆուտբոլիստը կշարունակի իր ելույթները մյունխենյան ակումբի կազմում մինչև 2017 թվականը:
«Միշտ յուրահատուկ զգացում ես ունենում, երբ երկարաձգում ես ակումբիդ հետ պայմանագրիդ ժամկետը: Մանավանդ «Բավարիա»-ի նման ակումբի հետ»,- նշել է Բադշտուբերը:
Հիշեցնենք, որ Բադշտուբերը աջ ծնկի վնասվածք էր ստացել ազգային առաջնության առաջին շրջանի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղի ժամանակ: Արդյունքում ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել շուրջ 6 ամիս: Սակայն Ռումենիգեն հայտարարել էր, որ Բադշտուբերի վնասվածքը որևէ դեր չի խաղա նրա հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացում:








































