Թուրինի «Յուվենտուս»-ը կփորձի ձեռք բերել«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Թուրինցիները դիտարկում են Ֆալկաոյին որպես Կարլոս Տևեսի փոխարինող, ով ցանկանում է Արգենտինա վերադառնալ:
Հիշեցնենք, որ Ֆալկաոն վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դժգոհ է ֆուտբոլիստի արդյունավետությունից և նրան երիտասրադական թիմ է ուղարկել: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում Ֆալկաոն չորս գոլ է խփել:







































