Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել պաշտպանության կենտրոնը:
Sports Mole-ի փոխանցմամբ՝ «Արսենալ»-ը հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչի ծառայություններով:
«Զինագործներ»-ը ցանկանում են օգտվել հանգամանքից, որ հաջորդ տարի սերբ պաշտպանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ և «մեղուներ»-ի հետ նոր պայմանագիր չստորագրելու պարագայում կարող է ակումբային գրանցումը փոխել արդեն 2015թ. ամռանը: