Պորտուգալական «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է The Guardian-ը:
«Սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Միակ ընտրությունը, որը ես կարող էի անել, դա վարձավճարով այստեղ հանդես գալն էր:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանա, որպեսզի ես վերադառնամ, ապա ես այլ ընտրություն չեմ կատարի»,- հայտարարել է Նանին: