Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ թիմի հարձակվող Ռոբին վան Պերսիի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, տեղեկացնում է Goal.com-ը:
Հոլանդացին վնասվածքի պատճառով բաց է թողել Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Պրեստոն»-ի (3:1) դեմ խաղը:
Հաղորդվում է, որ վերջինս կարող է մասնակցել «Սուոնսի»-ի դեմ խաղին, որը տեղի կունենա փետրվարի 21-ին:
Հավելենք, որ Պերսին Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ:










































