Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավորությամբ Լուի վան Գալն անհավանական աշխատանք է կատարել: Հոջսոնն անդրադարձել է նաև «կարմիր սատանաներ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի ցուցադրած խաղին:
«Կարծում եմ` որքան շատ է Վան Գալն աշխատում ֆուտբոլիստների հետ, այնքան նրանք բարելավում են իրենց խաղային որակները: Ռունին անհավանական մարզավիճակում է: Նա տարբեր խաղերում հանդես է գալիս խաղադաշտի տարբեր գծերում: «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներն անհավանական առաջընթաց են գրանցել:
«Կարմիր սատանաներ»-ը հաղթեցին և առաջ կգնան: Կարծում եմ` նրանց մոտ ամեն ինչ կստացվի»,- BBC-ն մեջբերում է Հոջսոնի խոսքերը:










































