Մադրիդի «Ռեալ»-ի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Շալկե»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Հեշտ չի լինելու: «Շալկե»-ն ներկա պահին անչափ ուժեղ պաշտպանություն ունի: Հետևել եմ նրանց խաղերին, և նկատել եմ, որ նրանք առաջընթաց են գրանցել:
Նրանք ունեն նոր գլխավոր մարզիչ, ով կկարողանա հիանալի պաշտպանություն կառուցել: Մեր թիմն ունի մի շարք վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, այդ իսկ պառճառով մեզ համար շատ դժվար է լինելու»,- հայտարարել է Տոնի Կրոսը:








































