Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ իրեն գոհացրել է այն, թե ինչպես են երկրպագուները Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Կամպ Նոու» մարզադաշտում «Օսասունա»-ի դեմ կայացած խաղի ժամանակ դիմավորել թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսին:
Հիշեցնենք, որ Վալդեսն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը: Ներկայիս համաձայանգիրը գործում է մինչև 2014 թվականը:
«Մեր թիմը բազմաթիվ հասուն ֆուտբոլիստներ ունի: «Բարսելոնա»-ն պարտական է Վալդեսին, ով վաստակել է երկրպագուների սերն ու հարգանքը»,- նշել է Սուբիսարետան:







































