«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է, որ չնայած մյունխենյան ակումբը վստահորեն գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, այն դեռևս չի ապահովել չեմպիոնի տիտղոսը:
«Խնդիրն այն է, որ մենք անցկացրել ենք մրցաշրջանի մի մասը միայն: Դա նշանակում է, որ պետք է հանգստություն պահպանենք և միշտ հիշենք երկար ճանապարհի մասին, որը սպասվում է մեզ: Իրավիճակը կարող է շատ արագ փոփոխվել:
Երբեմն պատահաբար պարտվում ես, ինչպես դա տեղի ունեցավ մեզ հետ նախորդ աշնանը կայացած «Բայեր»-ի դեմ հանդիպմանը»,- Նոյերի խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:









































