Հայտնի ֆրանսիացի Զինեդին Զիդանը չի բացառում, որ կգլխավորի «Ռեալ»-ը:
Այժմ նա աշխատում է «արքայական ակումբ»-ի երկրորդ թիմի` «Կաստիլիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Կարլո Անչելոտին լավագույն մարզիչն է «Ռեալ»-ի համար: Կարո՞ղ եմ արդյոք ես նրա ժառանգորդը դառնալ: Այժմ աշխատում եմ «Կաստիլիա»-ի հետ: Այնուհետև ժամանակը ցույց կտա՝ կփոխարինեմ Անչելոտիին, թե ոչ »,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:








































