Բրազիլիայի ընտրանու բժշկական շտաբի ղեկավար Լուիս Ռունկոն քննադատել է «Միլան»-ին` մեղադրելով, որ թիմը Ալեշանդրե Պատոյի նկատմամբ ցուցաբերել է ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք: Հիշեցնենք` ֆուտբոլիստը «Կորինտիանս»- է տեղափոխվել ձմռանը:
Վերջին 2 տարիների ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը հաճախ է դիմել բժշկական օգնության` մկանային խնդիրների պատճառով:
«Իմ կարծիքով` Պատոյին թույլատրում էին շուտ վերադառնալ խաղադաշտ, երբ նա դեռևս ապաքինված չէր: Կա ևս մեկ տարբերակ` «Միլան»-ը մկանային վնասվածքի սխալ բուժում է կատարել: Ես արդեն բախվել եմ նման դեպքերի: Ճիշտ բուժման և ֆուտբոլիստի ու բժշկական շտաբի ճիշտ համագործակցության ժամանակ երբեք լուրջ խնդիրներ չեն ծագում»,- Football Italia-ն մեջբերում է գլխավոր բժշկի խոսքերը:





































