Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրելու նպատակով բանակցություններ սկսել բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ: Ակումբի ղեկավարները կբանակցեն ֆուտբոլիստի հոր հետ, ով նրա գործակալն է:
Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ.: «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շատ գոհ են Նեյմարի խաղից:
Կատալոնական ակումբը ծրագրում է 22-ամյա հարձակվողին մինչև 2022թ. գործող պայմանագիր առաջարկել՝ բարելավված ֆինանսական պայմաններով:









































