Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ՝ կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը վերականգնվել է վնասվածքից ու մարզվում է ընդհանուր խմբի կազմում:
Հիշեցնենք, որ Խամեսը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 14-րդ տուրում կայացած «Սելտա»-ի հետ խաղում (3:0): Այդ վնասվածքից հետո նա բաց է թողել թիմի վերջին 3 խաղերը:
Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին ավելի վաղ հայտարարել էր, որ Խամեսը շարք կվերադառնա դեկտեմբերի 20-ին կայանալիք աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից առաջ:










































