Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կատալոնական «Բարսելոնա»-ն «Մալագա»-ի դեմ պայքարելու է առանց Դավիդ Վիլյայի օգնության, ով ազդրի վնասվածք է ստացել:
Անցած հինգշաբթի օրն իսպանացի հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ «Կորդոբա»-ի դեմ խաղում, սակայն վնասվածք ստացավ:
Վիլյան չմասնակցեց Լա Լիգայի շրջանակներում կիրակի օրը կայացած «Մալագա»-ի դեմ հանդիպմանը:










































