Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ Հռոմի «Լացիո»-ի միավորներից կարող են հինգը հանել:
Թիմի կիսապաշտպան Ստեֆանո Մաուրին մեղադրվում է իր ակումբի խաղերին խաղադրույք կատարելու մեջ: Ավելի վաղ ֆուտբոլիստը խոստովանել էր, որ խաղադրույքներ է անում, սակայն միայն բասկետբոլի ու թենիսի հանդիպումներին:
Ֆուտբոլիտը կասկածվում է «Լացիո»-ի՝ «Ջենոա»-ի ու «Լեչե»-ի դեմ խաղերին խաղադրույք կատարելու մեջ: Դատախազը պնդում է, որ ապացույցներ ունի Մաուրիի դեմ:
Նշենք, որ ֆուտբոլիստն ավելի վաղ նաև դատապարտվել է ազատազրկման ֆուտբոլային խարդախությունների համար:








































