Պրոֆեսիոնալ ֆուտոլային լիգաների միությունը (WLA) հայտարարեց, որ պայքար է սկսում պայմանվորված խաղերի և անօրինական բուքմեյքերական ընկերությունների դեմ: WLA-ն, որը ստեղծվել է 2012թ., միջազգային մակարդակով ներկայացնում է Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ներկայացուցիչների շահերը:
WLA տնօրենների վերջին նիստը կայացել է Լոնդոնում: Նիստի ժամանակ որոշվել է պայքար սկսել հանդիպումների կեղծ օրացույցերի կազմման, կազմակերպված խաղերի և անօրինական բուքմեյքերական ընկերությունների, խաղացողների անօրինական տեղափոխությունների դեմ: Կազմակերպությունը պատրաստվում է պաշտպանել նաև անչափահաս խաղացողների շահերը:
«Մեծ ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն ազգային առաջնություններին, այլև ամբողջ ֆուտբոլային ենթակառուցվածքին: Առաջնային է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակով կազմված ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը»,- հայտարարել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը, ով WLA անդամ է:








































