Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը:
Արոնյանը A խմբում է, Մովսիսյանը՝ B, Մխիթարյանը՝ C:
Այսօր B խմբի երրորդ տուրն էր, որի շրջանակներում իր պարտիան էր անցկացնում նաև Սերգեյ Մովսիսյանը: Նրան հաջողվեց առավելության հասնել Պրեդրագ Նիկոլիչի նկատմամբ՝ տանելով մրցաշարի առաջին հաղթանակը:
Նշենք, որ Մովսիսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 50-րդ քայլին:
Նախորդ երկու տուրում Սերգեյը ոչ-ոքի է խաղացել:








































