Վերջերս շատ են լուրերն այն մասին, որ «Զենիթ»-ը ցանկանում է ձեռք բերել «Միլան»-ի ֆուտբոլիստ Իգնասիո Աբատեի տրանսֆերային իրավունքները:
Ինչպես տեղեկացնում է ռուսական «Իզվեստիա»-ն, իտալական թիմը 26-ամյա պաշտպանի իրավունքները վաճառելու համար 15 միլիոն եվրո է պահանջում:
Աբատեի գործակալը, խոսելով թիմերի բանակցությունների մասին, նշել է, որ շուտով Աբատեն կարող է համալրել «Զենիթ»-ը, բայց և այնպես գումարային մասով ոչինչ ասել չի ցանկացել:










































