Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Սուբիսարետան ավելի վաղ հայտարարել էր, որ ակումբը Վալդեսի հետ նոր պայմանագիր ստորագրելու նպատակով բանակցություններ է վարում: Սակայն Անդոնիի խոսքերը հերքեց Վալդեսի գործակալ Խինես Կարվախալը:
«Ես ընդամենն ասել եմ, որ Վալդեսը չի ցանկանում լքել «Բարսելոնա»-ն: Մենք դեռ նրան նոր պայմանագիր կնքելու պաշտոնական առաջարկ չենք արել: Նրա ներկայիս պայմանագիրը գործում է ևս մեկ տարի: Մենք գիտակցում ենք, որ Վալդեսի կարգի դարպասապահներն այսօր շատ քիչ են աշխարհում»,- հայտարարեց Սուբիսարետան:






































