Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի բացառել, որ իտալական «Միլան»-ի հարձակվող Ժերեմի Մենեսը կարող է դառնալ Ֆրանսիայի ընտրանու հիմնական հարձակվողը, հաղորդում է Football Italia-ն:
«Այժմ նա ավելի շատ է գոլեր խփում: Բացի այդ, նա միշտ էլ կարողանում է վտանգավոր գրոհել: Մինչ այդ նա դա անում էր ՊՍԺ-ում` Զլատան Իբրահիմովիչի հետ:
Մենեզը բաց թողեց Բրազիլիայում կայացած «Մունդիալ-2014»-ը, քանի որ հաճախակի վնասվածքներ էր ստանում: Ես գիտեմ, թե նա ինչի է ընդունակ»,- հայտարարել է Դեշամը:







































