Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներին կոչ է արել չհայտնել իրենց կարծիքները` «Ոսկե գնդակ»-ին արժանի ֆուտբոլիստի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վերջերս Պլատինին հայտարարել էր, թե մրցանակը պետք է գերմանացի ֆուտբոլիստ ստանա, ինչը բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել:
«Պաշտոնատար անձիք չպետք է նման ամպագորգոռ հայտարարություններ անեն: Հարկ չկա, որ նրանք արտահայտեն իրենց կարծիքը: Բլատերն ու Պլատինին պետք է չեզոք լինեն»,- Mirror-ը մեջբերում է Սանտուշի խոսքերը:








































