Անգլիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի դեմ խաղից հետո «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դժգոհ է խաղի արդյունքից: Դարպասապահը հավելել է, որ երկու թիմերը կարող էին գոլ խփել ցանկացած պահի:
«Մենք փոքր-ինչ հիասթափված ենք «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպումը ոչ-ոքի ավարտելու պատճառով: Հանդիպման հաշիվը կարող էր փոփոխվել ցանկացած պահի:
Ամեն դեպքում, ուրախ եմ, որ կարողացանք մեկ միավոր վաստակել: Ավելի լավ է մեկ միավոր, քան` ոչինչ»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կուրտուայի խոսքերը:









































