Մյունխենի «Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հուսով է, որ Մարկո Ռոյսի տրանսֆերի շուրջ կկարողանա համաձայնության գալ «Բորուսիա»-ի տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ: Այնուամենայնիվ, բանակցությունների հերթական փուլը եղել է ապարդյուն:
Der Spiegel-ի փոխանցմամբ՝ «Բավարիա»-ն հերթական անգամ մերժում է ստացել դորտմունդյան ակումբից: Վատցկեն նույնիսկ չի ցանկացել լսել Ռումենիգեի առաջարկը, քանի որ թիմը չի ցանկանում բաց թողնել կիսապաշտպանին:
«Այո, առանձնազրույց ենք ունեցել Նիոնում, բայց մանրամասներ չեմ հաղորդի»,- ասել է Վատցկեն:
«Բավարիա»-ն պատրաստ է 27 մլն եվրո վճարել Ռոյսի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 2015թ. ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ:









































