Լոնդոնում տեղի է ունեցել բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև բրիտանացի բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրիի ու Դերեք Չիսորայի ռևանշ մենամարտը: Այս մասին տեղեկացնում է Fightnews-ը:
Ֆյուրին հաղթել է տեխնիկական նոկաուտով: Չիսորայի ներկայացուցիչները 10-րդ ռաունդում մրցավարին խնդրել են դադարեցնել մենամարտը, քանի որ բռնցքամարտիկի աջ աչքը վնասված է եղել:
Ավելի վաղ հաստատվել էր, որ այս մենամարտի հաղթողը կդառնա գերծանր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ: Գոտին այժմ պատկանում է Վլադիմիր Կլիչկոյին:








































