«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շոտլանդացի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լիվերպուլ»-ի դեմ խաղից առաջ հայտարարեց, որ հուսով է` իր թիմն այդ հանդիպմանը կողմնակալ մրցավարության զոհ չի դառնա.
«Չեմ դիտել Լուիս Սուարեսի` ձեռքի օգնությամբ գոլ խփելու դրվագն Անգլիայի գավաթի խաղարկությունում, բայց փաստ է, որ բոլորն են խոսում այդ մասին, և նա ուշադրության կենտրոնում է հայտնվել: Չեմ կարող ասել` ինչպես է դրան վերաբերվում ինքը` Սուարեսը:
Ամեն շաբաթ դժգոհություններ ենք լսում մրցավարների աշխատանքից: Հուսով եմ` «Լիվերպուլ»-ի դեմ խաղում կողմնակալ մրցավարության զոհ չենք դառնա»,- հայտարարեց Ֆերգյուսոնը:




































