«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, թե ինչ զգացումներ է ունեցել «Ոսկե գնդակ»-ների արժանանալուց հետո:
«Երբ առաջին անգամ արժանացա այս պատվավոր մրցանակին, չկարողացա զսպել զգացմունքներս: Երկրորդ անգամ ընդհանրապես չէի սպասում, որ նման պատվի կարժանանամ:
Երրորդ անգամ «Ոսկե գնդակ» ստանալուց հետո հավասարվեցի Կրուիֆին, Պլատինիին և վան Բաստենին: Այնպես որ, դա հպարտանալու առիթ էր: Իսկ այս անգամ ես շրջանցեցի նրանց: Չորս տիտղոսներից յուրաքանչյուրը յուրովի ունիկալ է: Հուսով եմ, որ կրկին կարժանանամ «Ոսկե գնդակ»-ի»,- հայտարարել է Մեսսին:




































