Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին չի վերականգնվել ծնկի վնասվածքից, որի հետևանքով չի կարողանա մասնակցել «Լիվերպուլ»-ի դեմ խաղին: Այս մասին տեղեկացնում է «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
«Ռունին դեռևս բացակայում է, չնայած մենք ակնկալում ենք, որ մոտ օրերին կմիանա մեզ: Սակայն սա խնդիր չէ: Ենթադրվում է, որ նա կապաքինվի ու կմասնակցի «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղին»,- ասել է մասնագետը:
Միևնույն ժամանակ ընդհանուր խմբին են միացել Նանին ու Անդերսոնը:







































