Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան դարձել է Սիդնեյի մրցաշարի հաղթող: Մրցանակային ֆոնդը 681 000 դոլար է:
Սիդնեյի մրցաշարի եզրափակչում լեհ թենիսիստուհին մրցակցում էր սլովենուհի Դոմինիկա Ցիբուլկովայի դեմ: Ռադվանսկան վստահ հաղթանակ տարավ` 6:0, 6:0 հաշվով:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ագնեշկա Ռադվանսկան նվաճել է նաև Օքլենդի մրցաշարի հաղթողի տիտղոսը:








































