«Վեսթ Հեմ»-ի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ Էնդի Քերոլը, որը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմ»-ում, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կվերսկսի մարզումները:
«Դեռևս դժվար է պլանավորել գործողությունները, բայց և այնպես կարծում եմ՝ Քերոլն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կվերսկսի մարզվել:
Հիմա նա ուղղակի վազում է: Եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով կսկսի մարզվել»,- Sky Sports-ը փոխանցում է Էլարդայսի խոսքերը:










































