«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին AS-ին տված հարցազրույցում նշեց, որ պետք է շարունակի կատարելագործել իր խաղայի որակները: Արգենտինացին նշեց, որ այդքան էլ գոհ չէ նախորդ մրցաշրջանում իր ցուցադրած խաղից:
«Անցած մրցաշրջանում ցանկանում էի ավելի շատ տիտղոսներ նվաճել և գոհ չէի իմ ցուցադրած խաղից: Ես երբեք չեմ բավարարվում ձեռք բերածով: Այդ իսկ պատճառով միշտ հայտարարում եմ, որ պետք է շարունակեմ բարելավել խաղային որակներս ու շարժվեմ առաջ»:
Մեսսին խոսեց նաև իր մարզական կարիերայի 4-րդ «Ոսկե գնդակ»-ի մասին. «Այդ տիտղոսը մեր ամբողջ թիմինն է: Այն «Բարսելոնա»-ի բարձր կարգի վկայություն է»:










































