Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շենսնին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել լոնդոնյան ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Անգամ մտքովս չի անցնում լքել «Արսենալ»-ը: Ապագաս տեսնում եմ միայն այստեղ, որտեղ հանդես եմ գալիս 16 տարեկանից: Արդյո՞ք իմաստ ունի որևէ բան փոխել 24 տարեկանում:
Այստեղ ինձ դուր է գալիս: Ցանկանում եմ առաջընթաց գրանցել և բարելավել խաղային որակներս»,- «Արսենալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է դարպասապահի խոսքերը:






































