Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ն Իտալիայի Ա Սերիայի հաղթողի գլխավոր հավակնորդն է:
«Կարծում եմ՝ «Յուվենթուս»-ն Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդն է, բայց ես միշտ կերկրպագեմ «Միլան»-ին, որին մարզել եմ երկար ժամանակ:
Ինչ վերաբերում է Պիրլոյի՝ թուրինյան ակումբ տեղափոխությանը, կարծում եմ՝ ինքն էր ուզում գնալ այնտեղ: «Միլան»-ը խնդիրներ ուներ ու չէր կարող նոր պայմանագիր առաջարկել նրան»,- ասել է Անչելոտին:








































