Այսօր Լեոնիդ Կուչուկը ներկայացվեց որպես Կրասնոդարի «Կուբան»-ի գլխավոր մարզիչ: Բելառուս մասնագետը, ով մարզել է «Շերիֆ», «Սալյուտ» և «Արսենալ» (Կիև) ակումբները, թիմի մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոյի կարճ ելույթից հետո ներկայացվեց խաղացողներին:
Հիշեցնենք, որ կրասնոդարյան ակումբի ղեկավարներն ավելի վաղ որոշել էին պաշտոնանկ անել Յուրի Կրասնոժանին, ով տարաձայնություններ ուներ ակումբի որոշ խաղացողների հետ:
«Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել աշխատել նման բարձրակարգ խաղացողների հետ: Շատ պատասխանատու ժամանակաշրջան է սկսվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատվով հաղթահարենք այն»,- հայտարարեց Կուչուկը:







































