Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է թիմում պահել ակումբի ու Պորտուգալիայի ազգային ընտրանու հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Հաղորդման համաձայն՝ 27-ամյա խաղացողին «արքայական ակումբը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել՝ ավելի բարձր աշխատավարձով:
Նոր պայմանագրի համաձայն՝ Ռոնալդուն «Ռեալ»-ում տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու, այսինքն՝ 5 միլիոն ավելի, քան հիմա է:
Ավելի վաղ լուրեր կային, որ պորտուգալացին կարող է ետ դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:









































