Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայացած Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղի ժամանակ վնասվածք է ստացել, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Ռոյսի վնասվածքի պատճառով բաց կթողնի շուրջ երկու շաբաթ:
Այսպիսով, Մարկոն բաց կթողնի Եվրո-2016-ի որակավորման փուլի` Ջիբրալթարի և Իսպանիայի դեմ հանդիպումները:






































