Մոսկվայում շարունակվում է Տիգրան Պետրոսյանի անվան «Տաշիր» հուշամրցաշարը:
Նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց միանձնյա առաջատար Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Հատկանշական է, որ սա Արոնյանի 6-րդ ոչ-ոքին էր:
Այսպիսով, Գրիշչուկը մրցաշարի ավարտից առաջ կարողացավ ապահովել իր համար առաջին հորիզոնականը:
Հավելենք, որ վաղը կայանալիք վերջին տուրում Լևոնը սևերով կխաղա Էռնեստո Ինարկիևի հետ:










































