Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարծում է, որ «Արքայական ակումբ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն արժանի է աշխարհի 2012թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
«Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակ»-ին: Այն, ինչ նա անում է խաղադաշտում, ուղղակի անհավանական է»,- հայտարարել Զիդանը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին:









































