Ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է իր թիմի ելույթները: Մարզիչն անդրադարձել է նաև «Ատիրաու»-ի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակին:
«Ինչպես և սպասվում էր, նյարդային խաղ էր: Միավորները մեզ համար շատ կարևոր էին:
Շատ լավ էինք մոտիվացված, այդ իսկ պատճառով կարողացանք հաղթել: Կարծում եմ՝ արժանի ենք մրցաշրջանի արդյունքում մեր զբաղեցրած տեղին»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է Sports.kz-ն:
Հավելենք, որ առաջնության արդյունքում Մինասյանի թիմը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: