Մակեդոնիայի առաջնությունում տեղի ունեցավ 16-րդ տուրի «Վարդար»-«Մետալուրգ Սկոպյե» հանդիպումը:
Խաղն ավարտվեց «Վարդար»-ի հաղթանակով: Տանտերերը առավելության հասան 3:1 հաշվով:
Ողջ հանդիպմանը մասնակցեց հայազգի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը: Դաշյանը սկիզբ դրեց իր թիմի հաղթանակին՝ 14-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Արտակ Դաշյանը չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, որը նոյեմբերի 14-ից մրցելու է Պորտուգալիայի ընտրանու դեմ:










































