Իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի` «Մաքլարեն»-ի հետ կնքած պայմանագրի մասին կարող է հայտարարվել Աբու-Դաբիի Գրան-պրիից առաջ: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են: Այն լինելու է ռեկորդային` «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ: Ալոնսոն ստանալու է 25 մլն ֆունտ տարեկան աշխատավարձ:
Նշվում է նաև, որ պայմանագիրը երկարաժամկետ է լինելու: