Տարվա լավագույն ֆուտբոլիստին պարգևատրելու` ՖԻՖԱ-ին տրված իրավունքը վատ հետևանքներ ունեցավ համաշխարհային ֆուտբոլի համար:
««Ոսկե գնդակ»-ը վերջնականապես արժեզրկվում է»,- նման եզրակացության են եկել երկրպագուներն ու ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչներն այն բանից հետո, երբ պարզվեց, որ քվեարկությունը կրկին կկատարվի 2 ֆուտբոլիստների միջև` Լիոնել Մեսսիի և Քրիշտիանու Ռոնալդուի:
Բրազիլական լրատվամիջոցները ընդհանրապես չեն լուսաբանում հունվարի 7-ին կայանալիք գալա-ներկայացումը: «Մեր Նեյմարը նույնպես արժանի էր «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ դառնալու»,- ասում են աշխարհի 5-ակի չեմպիոնի հայրենիքում:
Արարողությանը չի ներկայանա ֆուտբոլային հանրության մեծ մասը` քննադատելով ՖԻՖԱ-ին այն փաստի համար, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը կարող են արժանանալ Մեսսին կամ Ռոնալդուն, ովքեր թիմային մեծ նվաճումներ չեն արձանագրել 2012 թվականին (բացառությամբ Մադրիդի «Ռեալ»-ի` Լա Լիգայի չեմպիոն դառնալը):
Արարողությանը չի ներկայանա նաև Ժոզե Մոուրինյոն, ով իր բացակայությունը բացատրել է «Սելտա»-ի դեմ խաղին նախապատրաստվելու փաստով:









































