Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել կատալոնական ակումբի նախագահի հերթական ընտրությունների ժամանակ: Այն անցկացվելու է 2016 թվականին: Լապորտան նաև քննադատության է ենթարկել կատալոնական ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելին:
«Մարդկանց ջերմությունն ու աջակցությունը ոգեշնչում են ինձ, և ես ցանկանում դարձյալ առաջադրել թեկնածությունս: Սանդրո Ռոսելը ստացավ ակումբի պատմության լավագույն «Բարսելոնա»-ն:
Սակայն ակումբի ներկայիս իրավիճակը տեսնելով, օրեցօր ավելի եմ մոտիվացվում դարձյալ զբաղեցնել նախագահի պաշտոնը»,- AS-ը մեջբերում է Լապորտայի խոսքերը:.








































