Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է Անգլիա տեղափոխվել առաջիկա ամռանը: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Նշվում է, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Քաղաքայիններ»-ը դժգոհ են թիմի խաղից Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ: Չիլիացի մասնագետին ժամանակ են տվել, սակայն նրան արդեն փոխարինող են փնտրում:
«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարները վստահ են, որ Գվարդիոլան կկարողանա իրագործել իր առջև դրված խնդիրներն ու նրա գլխավորությամբ թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթակիր կդառնա:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայում «քաղաքայիններ»-ը խմբում վերջին տեղն են զբաղեցնում, իսկ Անգլիայի առաջնությունում` մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:




































