Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը կարծում է, որ թիմում վերջին տարիների հաճախակի մարզչական փոփոխությունները խանգարում են կայուն խաղ ցուցադրել: Բացի այդ, նա քննադատել է ակումբի նախագահներին:
«Ժոան Լապորտան «Բարսելոնա»-ի նախագահ դարձավ այն ժամանակ, երբ ակումբը խայտառակ վիճակում էր գտնվում: Ես ու Չիկի Բեգրիստայնը գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում էինք Ֆրանկ Ռայկարդին, ինչի հետ նա համաձայն չէր:
Չեմ ճանաչում գեթ մեկ նախագահի, ով ֆուտբոլից գլուխ է հանում: Բացառություն չէր նաև Լապորտան: Բայց նա դրական կողմ ուներ՝ չէր միջամտում ուրիշների գործերին:
Այժմյան «Բարսելոնա»-ի խնդիրն այն է, որ վերջին 3 տարիներին թիմը 3 մարզիչ է ունեցել: Չեմ ասում, որ սա տապալում է, բայց համապատասխան խաղի ու արդյունքի համար անհրաժեշտ է ժամանակ»,- Կրուիֆի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:







































